Բաժիններ՝

ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023 թվականին կլինի ազգային արժույթներով. Լավրով

2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։

Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։

«Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ ամենից առաջ՝ ազգային և բարեկամական արժույթներով, իսկ այս տարի սպասվում է 90 %», – ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս