Ադրբեջանի զինված ուժերի կրակի ինտենսիվությունը նվազել է․ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևքով հայկական կողմը հայտարարել է 1 զոհի և 2 վիրավորի մասին։ Ավելի ուշ ադրբեջանական զինուժը սկսել է կրակել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930