Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շաբաթ օրը քննադատել է Ռուսաստանի, Թուրքիայի և Կատարի մտադրությունը՝ մեկ միլիոն տոննա ռուսական հացահատիկ անվճար մատակարարել պարենային օգնության առավել կարիք ունեցող աֆրիկյան երկրներին։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14։24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սադունց գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։
Թերապևտ Արտեմ Մերինովը ակտիվացված ածուխն անվանել է անօգուտ դեղամիջոց։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այս և այլ անարդյունավետ դեղամիջոցները, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուրի դեղատուփում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Ղարաբաղում նախագահական ընտրությունները, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։
Հարցը հռետորական է, իսկ պատասխանը՝ ակնհայտ։ Արցախը հանձնել են բոլոր նրանք, որ հանդիսացել են Արցախի անվտանգության երաշխավորը: Անգամ բառախաղը բավարար է հասկանալու, որ անվտանգության ճգնաժամի մեջ մեղավոր է անվտանգության հարցով զբաղվողը, դրա երաշխավորն ու հանձնառուն։
Վրաստանի Ռաչա տարաշրջանում փրկարարները սեպտեմբերի 10-ին հայտնաբերել են ևս մեկ զոհվածի մարմին։ Օգոստոսի սկզբին Լեռնային Շովի հանգստավայրի շրջանում սողանք էր տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։
Կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ոչ վաղ անցյալում, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում, թե անցած տարի Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան, քան նախորդ 10 տարիներին։ Հայտարարում էին, թե դա իրենց իրականացրած շուկայի ազատականացման արդյունքն է, արտահանողները հնարավորություն են ստացել ավելի պարզեցված մեխանիզմներով դա իրականացնել, ինչն էլ հանգեցրել է արտահանման ծավալների այդպիսի աճերի։
G20-ի գագաթնաժողովն ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման հարցում առաջընթաց ակնկալելու վայր չէ: Գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրել է РИА Новости-ն։
Ավելին, Ադրբեջանի կողմից, ռուսական նախաձեռնության մերժումից հետո, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են` իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ռացիոնալ դաշտ վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա:
Իրանը նոր սերնդի գերձայնային բալիստիկ հրթիռներ կմշակի։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է հացահատիկի սևծովյան նախաձեռնությունը, տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը հայտարարել է ընկույզի օգտակարության մասին 60 տարեկանից բարձր մարդկանց համար։
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն անդրադարձել է սահմանային իրավիճակին։
Մեր պետականության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ պաշտոնական Երեւանը չի շնորհավորում Արցախի Հանրապետության նորընտիր ղեկավարին:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկվում է երկու ճանապարհ:
Հիշեցնելով, որ մարդասիրական օգնություններով բեռները գտնվում են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ՝ ԱՄՆ-ն կրկին կոչ է անում անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Էրդողանը զրուցել է Ալիևի հետ, պատրաստվում է վաղն էլ բանակցություններ վարել Փաշինյանի հետ
Պաշտոնական տվյալներով, դրսից եկածների աշխատավարձերը չորս անգամ գերազանցում են Հայաստանի միջինին։ Դա էլ իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն ունեցավ որոշ ոլորտների աշխատավարձերի կտրուկ փոփոխությունների վրա։
Երեկ Ադրբեջանում կայացել է Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստը Հանձնաժողովը ստեղծվել է 2017-ին։ Իսկ 3-րդ նիստի անցկացման մասին հայտնի էր դարձել դեռ օգոստոսի վերջին։ Նիստին մասնակցելու համար Բաքու էր մեկնել Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Մոհամմադ Ամիր Ահադիի գլխավորած պատվիրակությունը։ Իրանական կողմը դեռ շատ մանրամասներ չի […]
ԱՄՆ-ի և Հայաստանի զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանն արդեհն երկու տարի չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակում զորավարժություններին՝ դա բացատրելով նրանով, որ եթե ՀԱՊԿ-ը դատապարտեր Ադրբեջանին, այդ դեպքում Հայաստանը կաշխատեր ՀԱՊԿ-ի հետ։ Այս մասին G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրություններ: Նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:
նգստացող դատավորների շարքին ավելացավ ևս մեկ դատավոր` Արտուշ Գաբրիելյան անունով, իսկ քաղբանտարկյալներին թվին ավելացավ թրքահպատակ իշխանությանը չհանդուրժող ևս մեկ նվիրյալ, այս անգամ Հայրենիքին հերոս տված հայր՝ Գարիկ Գալեյանը: Այս մասին ասվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:
Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով:
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։