Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս