Բաժիններ՝

Դիետոլոգը մատնանշել է ընկույզի օգուտները 60-ն անց մարդկանց համար

Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը հայտարարել է ընկույզի օգտակարության մասին 60 տարեկանից բարձր մարդկանց համար։

«Մոսկվա 24»-ի հետ զրույցում բժիշկը նշել է, որ ընկույզն ամրացնում է նյարդային համակարգը, բարելավում սրտի աշխատանքը և մաշկի, մազերի, եղունգների վիճակը, ինչպես նաև օգնում է 60 տարեկանից բարձր մարդկանց հրաժարվել քաղցրավենիքից։

Մասնագետի խոսքով՝ ընկույզը հարուստ է մագնեզիումով և B խմբի վիտամիններով, տարրեր, որոնք ամենաանհրաժեշտն են տարեց մարդկանց, քանի որ նրանք հաճախ ունենում են նյարդային և սրտանոթային համակարգերի հետ կապված խնդիրներ։

«Մագնեզիումը և B խմբի վիտամիններն ամրացնում են նյարդային համակարգը, ինչպես նաև հեշտացնում և բարելավում են սրտի աշխատանքը»,- ըստ shantnews-ի՝ ընդգծել է Արզամասցևը։

Բացի այդ, ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ սիլիցիում և վիտամին E, որոնք նպաստում են արտաքին տեսքի բարելավմանը։ Ընկույզը նաև նպաստում է վերքերի բուժման արագ ընթացքին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս