Պատմությունը կրկնվելու հատկություն ունի
«Վերածնված հայրենիք» ՀԿ նախագահ Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»։ Արթուր Մկրտչյան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
Մեր պետականության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ պաշտոնական Երեւանը չի շնորհավորում Արցախի Հանրապետության նորընտիր ղեկավարին:
Հ. Գ. Ցանկանում եմ հիշեցնել, որ 1992 թվականի հունվարի 7-ին Արթուր Մկրտչյանը ԼՂՀ ԳԽ նախագահ ընտրվելուց հետո վերջինս
չընդունվեց ՀՀ իշխանությունների կողմից եւ նույնիսկ ՀՀ նախագահը պահանջեց հրաժարական տալ: Եվ պաշտոնական Երևանը Արցախի համար այդ դժվարին ժամանակաշրջանում գնաց բացահայտ քաղաքական առճակատման: Դրա վառ արտահայտությունը դարձավ ԼՂՀ-ի իշխանությունների նկատմամաբ Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա մի շարք ձեռնարկված քայլերը (ներքաղաքական պառակտումից սկսած մինչև ռազմական անհաջողությունները և տարածքային կորուստները)»: