Էրդողանը հայտարարել է ԼՂ-ի վերաբերյալ վաղը Փաշինյանի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակին, հայտնել է, որ պատրաստվում է բանակցություններ վարել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Վաղը, հավանաբար, կբանակցեմ պարոն Փաշինյանի հետ: Մենք այլ ելք չունենք, քան տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քայլերը, որ արվում են այնտեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ են, սա չի կարելի հանդուրժել, և դա չեն հանդուրժում նաև ԵՄ անդամ երկրները։ Վաղը կայանալիք բանակցություններին մենք պարոն Փաշինյանին կասենք, որ նման ընտրություններ ընդունելը բացարձակապես անհնար է։ Ընկերները, արևմտյան երկրները և մյուսները, որոնց մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները։ Սա ընտրություն չէ, որը կարելի է ընդունել», – ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրություններ: Նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը: