Առաջնահերթությունների հստակ սահմանման պարագայում Ձեզ կհաջողվի հաղթահարել մեր երկրի ու պետականության առջև կանգնած մարտահրավերները․ Արկադի Ղուկայսանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:
Ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն նախագահ,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և այդ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

Չափազանց դժվարին ժամանակահատվածում եք Դուք ստանձնում այդ պաշտոնը, ինչը նշանակում է, որ միայն ամենօրյա լարված ու համառ աշխատանքով կարելի է հասնել այն արդյունքին, որին մեծ հույսերով սպասում է մեր ժողովուրդը:

Ձեր աշխատանքային կենսագրությունը, անվտանգության բնագավառում համակարգված գործունեությունն ու կուտակված փորձը՝ արցախյան ուժեղ արմատների հետ մեկտեղ, լավագույն երաշխիքն են այն բանի, որ առաջնահերթությունների հստակ սահմանման պարագայում Ձեզ կհաջողվի հաղթահարել մեր երկրի ու պետականության առջև կանգնած մարտահրավերները:

Լիահույս եմ, որ Ձեզ հատուկ սկզբունքայնությամբ կշարունակեք ուշադրության կենտրոնում պահել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցերն ու տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները:

Վերահաստատելով Արցախի բարձրաստիճան ղեկավարների հարաբերություններում արմատավորված համերաշխության ավանդույթները, իմ պատրաստակամությունն եմ հայտնում, հարգարժան Սամվել Սերգեյի, աջակցելու Ձեր ազգանվեր ծրագրերին ու նախաձեռնություններին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, տոկունություն և մշտական հաջողություններ պաշտոնավարման ընթացքում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930