Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել
Լեհաստանում հոկտեմբերի 15-ին խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե կանցկացվի փախստականների վերաբերյալ Եվրամիության փոխզիջումային ծրագրի և երեք այլ թեմաների շուրջ։ Այս որոշումը Լեհաստանի Սեյմն ընդունել է օգոստոսի 17-ին` 451 պատգամավորներից 234-ի ձայներով։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Մարիխուանայով փաթեթը նետել էր․ Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոսկու համաշխարհային խորհրդի եվրոպական և ասիական շուկայի ստրատեգ Ջոն Ռիդը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան համարվում է աշխարի 5-րդ ամենամեծ ոսկու շուկան։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները, շարժառիթը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 13-ն աշխարհում ավելի քան 1,4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 2,3 հազարը մահացել է։ Հիվանդացության դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատ աճել է 63 %-ով, իսկ մահացությունների թիվը նվազել է 56%-ով։
Առանձին ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղցանամանի մեջ լցնել աղցանի բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել, դնել սառնարանում 15 րոպե, մատուցել։
Առաքյալները Քրիստոսի Հարությունից հետո տարածեցին Ավետարանը ողջ աշխարհով: Քրիստոս, խոսելով Երուսաղեմի տաճարի կործանման և վախճանի մասին, ասում է, որ պիտի լինեն պատերազմներ, աղետներ, Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում և ապա պիտի գա վախճանը (Մատթ. 24.6-13, Մարկ. 13.7-10, Ղուկ. 21.9): Որոշ աղանդներ այս վախճանը հասկանում են որպես աշխարհի վախճանը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2,09 մլրդ դոլար:
Բժիշկ Վլադիմիր Բոնդարենկոն զգուշացրել է, որ միգրենը կարող է առաջանալ հենաշարժական համակարգի, մասնավորապես՝ ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցով արտակարգ նիստն ու դրան հետևած ներհայկական իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին այն խորքային ողբերգությունը, որով և որում ապրում է Հայաստանը՝ արդեն իսկ կասկածի տակ դրած լինելով Արցախի կյանքի հնարավորությունը։
Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բելյակովան ասել է, որ ժամանակակից կանայք ավելի ու ավելի են հետաձգում երեխաների ծնունդը՝ դժվարություններից վախենալու կամ իրենց մասնագիտորեն իրացնելու ցանկության պատճառով։ Սակայն, ըստ նրա, 18-ից 26 տարեկան միջակայքը համարվում է օպտիմալ բեղմնավորման և առաջին երեխայի ծննդյան համար, քանի որ հենց այս տարիքում է կանանց մարմինը հասնում վերարտադրողական հասունության:
Օգոստոսի 17-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Աշտարակի Երևանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Սեղանին դրված են շատ ավելի լուրջ հարցեր, որոնցով պայմանավորված են պետության հետագան և Արցախի շուրջ անելիքները»,- ասաց Գևորգյանը՝ ընդգծելով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է՝ մաս կազմելու և փոխելու համար, հակառակ դեպքում կստացվի, որ ոչինչ չի անում հանուն Արցախի։
«Համերգ էի դրել Ջերմուկում՝ ծիրանի փառատոնի ժամանակ, այսինքն՝ ես էլ համար ունեի ու պետք է ելույթ ունենայի, սակայն փառատոնից մեկ շաբաթ առաջ զանգահարեցին ու ասացին, որ իմ համարը հանում են։ Բայց մինչ այդ կազմակերպիչները զանգել ու խնդրել էին, որ ես էլ ելույթ ունենամ»։
Միամիտ ու արդեն անվերջ խաբված մեծահասակներն էլ անկաշկանդ պատմում են ծանր վիճակի և իրենց մտադրությունների մասին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Snoop Dogg և հայկական շանտղություն. Էդգար Ղազարյանը բացահայտում է
«Արդեն տարօրինակ է Հայաստանի իշխանությունների դերակատարությունը, և եթե մենք նայենք ոչ թե մեր, այլ աշխարհի դիտանկյունից, նույնիսկ շատ տարօրինակ էր Հայաստանի ներկայացուցչի ներկայությունն այնտեղ, որովհետև մի երկիր, որը բացահայտ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս (դեռևս՝ առանց ստորագրության) և շարունակում է այդ հանձնելու ակտիվ գործողություններն առաջ տանել ու ակտիվ խորհուրդներ տալ, դա արդեն չի հասկացվում ո՛չ մեր, ո՛չ աշխարհի կողմից»։
Տուժածներ չկան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը:
Ամռան սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Իրան։ Պատճառը տարվա սկզբին դեսպանատան վրա հարձակումն ու Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալությունն է, որը կասկածվում է լրտեսության մեջ: Բաքվում իշխանությունների նման գործողությունների հիմնավորումը բավական ուշագրավ է, հատկապես հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պահից անցել է գրեթե կես տարի, իսկ Իրանի հետ ինչ-որ կերպ կապված քաղաքացիներին հենց իրենք՝ ադրբեջանցիները, ձերբակալում են զանգվածաբար և առանց որևէ հիմնավոր ապացույցի։
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը կարծում է, որ եվրագավաթներում հայկական ակումբների լավ մրցելույթների գլխավոր նախապայմանը պետք է լինի կայուն կազմ ունենալը։
Ցանկացած կոմերցիոն թռիչք պետք է ունենա իր տնտեսական շահի հիմնավորումը:
Վերոնշյալ գործերով դատական ակտերը կհրապարակվեն 08.09.2023 թվականին։
«Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Երևանի ընտրություններն իրենց բնույթով չեն կարող լինել զուտ համայնքային ընտրություններ, որովհետև Երևանը ՀՀ քաղաքական ուղեղն ու սիրտն է, քաղաքական թրենդներն այստեղ են ձևավորվում, և ես կարծում եմ՝ այստեղ հաջողության կարող են հասնել այն քաղաքական մասնակիցները, որոնք կներկայանան քաղաքական և քաղաքային ծրագրերի հիբրիդով»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Ուկրաինայի զինված ուժերը F-16 կործանիչներ կստանան ուկրաինացի օդաչուների ուսուցման գործընթացի ավարտից հետո։
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: