Վրաստանում օտարերկրյա ներդրումները գերազանցում են 2,09 մլրդ դոլարը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2,09 մլրդ դոլար: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը 1,7 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին:

10 ներդրող երկրները, որոնք 2022 թվականին ամենաշատ գումար են ներդրել Վրաստանում.

1. Միացյալ Թագավորություն՝ 437,0 մլն դոլար,

2. Իսպանիա՝ 360,5 մլն դոլար,

3. Նիդեռլանդներ՝ 196,2 մլն դոլար,

4. ԱՄՆ՝ 176,5 մլն դոլար,

5. Իռլանդիա՝ 120,6 մլն դոլար,

6. Ռուսաստան՝ 108,1 մլն դոլար,

7. Չեխիա՝ 84,5 մլն դոլար,

8. Ճապոնիա՝ 58,7 մլն դոլար,

9. Թուրքիա՝ 55,1 մլն դոլար,

10. Չինաստան՝ 43,6 մլն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս