Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղթելով Իսպանիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցը` Ներքին գործերի նախարարությունը, շուրջ 1.5 միլիարդ դրամ է հատկացրել պարեկային ծառայության կատարելագործման համար։
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին:
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
Դեռ 2019 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Մեղրիում հայտարարել էր՝ քաղաքում մանկապարտեզ կառուցվի ու շահագործման կհանձնվի ամբողջությամբ կապիտալ վերանորոգված վիճակում։ Հետո հայտարարել, որ ֆինանսավորման համար «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն է արել մի գործարար-բարերար, որը կազմել է 500 հազար դոլար, բայց թե ով է բարերարը՝ անհայտ է։ Այդ մասին գրում է yerkir.am-ը։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 13։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սարգիս Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
«Կարո՞ղ է ստացվի, որ ոչ միայն չվերթերը տեղի չունենան, այլև այդ հայտարարությունների ու մեկ-երկու թռիչքների պատճառով՝ թշնամու կողմից թիրախավորվի Կապան քաղաքը, թե չէ թռիչքներին ոչ ոք դեմ չէ, եթե դրանց անվտանգությունն ապահովված լիներ»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Հայկ Ավագյանի վարած BMW և 81-ամյա Կարապետ Ամիրբեկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Flightradar24 հավելվածը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Կապան տանող օդանավի թռիչքի երթուղին ամրագրել է ոչ թե Կապան, այլ Զանգիլան»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացել էր նաև արցախցի Հելենը: Նրա մարմինն Ադրբեջանը հրաժարվում է հանձնել Արցախին:
81 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ՌԹԱԻ) կուրսի գեղարվեստական ղեկավար Իգոր Յասուլովիչը։ Այս տեղեկությունը հայտնում է ՌԹԱ ինստիտուտը։
Ինչպես էլ քննում ենք խնդիրը՝ օդանավակայանը հենց այդ չեզոք գոտու մեջ է։ Է, թուրքերն էլ ասում են, թռնում եք, իջնում եք, ինչ-որ անում եք մեզ հետ համաձայնեցրեք։ Հիմա ի՞նչ եք աքլորացել ու սնապարծ հայտարարություններ անում։ Ի վերջո, մարդկանց գլուխն եք ուտելու։ Մեր հողերը չզիջեիք, թուրքն էլ այդքան մոտիկ չհայտնվեր։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Շվեդիա, որտեղ նախատեսում է անցկացնել մի շարք կարևոր հանդիպումներ: Այս մասին Զելենսկին գրել է տելեգրամյան իր ալիքում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ:
ՀՀ-ն մտահոգված է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Կիպրոսում ՀՀ դեսպանատունը։
«Ես, իրոք, շատ վախենում եմ Սյունիքի համար, որ սկսել եք ճանապարհ սարքել։ Որտեղ սարքեցիք ճանապարհ, ստացվեց մեր համար չէր…»։
Օգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը վշտացած է Կ.Հովհաննիսյանի մահվան լուրից, ով 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր անմիջապես Արցախի ադրբեջանական շրջափակման հետևանքով, ինչի մասին վկայում են դատաբժշկական փորձաքննությունները:
168.am-ն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք օդային կապով Սյունիքի նոր ակցենտավորումը քայլ է՝ ուղղված Սյունիքի անվտանգությունն ամրապնդելո՞ւն, թե՞ հերթական դրվագ՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ», «Արցախը Հայաստան է, և վերջ», «Աղդամն իմ հայրենիքն է» հայտարարությունների համատեքստում:
ՀՀԿ երիտասարդները շարունակում են Երևանում իրազեկման ակցիա անցկացնել. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով նրանք թռուցիկներ են բաժանում երևանցիներին:
Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձևավորում Հայաստանի վրա հերթական հարձակման ռազմական ագրեսիայի և Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ԼԺՀ-ում բնակվող Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը տեղեկություններ էր հավաքում ու փոխանցում ԼԺՀ ժողովրդական միլիցիայի և ՌԴ Զինված ուժերի տեղակայման վայրերի մասին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունից:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևում պայթյուններ են որոտացել։
Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հայտնի նիստից անմիջապես հետո «Բաց կառավարություն» հեղինակավոր կազմակերպությունը, որին անդամակցում են 75 երկրներ և ավելի քան 100 տեղական իշխանություններ, օգոստոսի 17-ին որոշել են Ադրբեջանին վերջնականապես հանել կազմակերպությունից։
Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: