«Հայցերը հետապնդում են լրատվամիջոցի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ». Արամազդ Կիվիրյանը` «168 ժամի» դեմ ՔՊ-ի ներկայացրած հայցերի մասին

Արամազդ Կիվիրյանը գրում է. «Այսօր, ՀՀ վարչական դատարանում, դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ ավարտվեցին թվով երկու դատական գործերի քննությունը, ըստ ՔՊ-ի հայցի ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

Նշված գործերով ՔՊ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան փաստարկելով, որ «168 Ժամ» ՍՊԸ-ի կողմից www.168.am կայքում կատարված հրապարակումներով Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ընտրությունների նախորդող օրն իբր իրականացվել է քարոզչություն:

Նշեմ, որ ներկայացված հայցերն անհիմն են, առկա չեն «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու որևէ փաստական և իրավական հիմքեր, իսկ ներկայացված հայցերը հետապնդում են լրատվական միջոցի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ:

Վերոնշյալ գործերով դատական ակտերը կհրապարակվեն 08.09.2023 թվականին, www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքում»։

Տեսանյութեր

Լրահոս