
Սպիտակ լոբով և գարեձավարով աղցանը՝ հունական վինեգրետով

Բաղադրիչներ
• սպիտակ լոբի- 1,5 բաժակ, եփած
• գարեձավար- 1 բաժակ, եփած հավի մսի արգանակով
• աղ
• ½ գլուխ կարմիր սոխ- բարակ կտրատած
• 1 վարունգ- խորանարդաձև կտրատած
• մաղադանոս
Սոուսի համար
• 1 կիտրոնի հյութ
• ձեթ- ¼ բաժակ
• աղ
• սխտոր- 2 պճեղ, ճզմած
• օրեգանո- 1 թ/գ
• քացախ- ½ բաժակ
Պատրաստման եղանակը`
Առանձին ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղցանամանի մեջ լցնել աղցանի բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել, դնել սառնարանում 15 րոպե, մատուցել։