Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ որևէ տրամաբանություն չկա, հետևաբար՝ անիմաստ է մեկնաբանել նրա մտքի զեղումները։
«Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, քանի որ օրվա իշխանությունը բացահայտ ցուցադրում է, որ նպատակ չունեն տեր կանգնել թե՛ Արցախի հարցին, թե՛ Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքներին։ Այսինքն՝ միակ քաղաքական մեթոդը ՀՀ-ում իշխանափոխությունն է և այնպիսի քաղաքական ուժի իշխանության ղեկին գալը, որը տեր կկանգնի ոչ միայն արցախահայությանը, այլև ոչ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը»։
«Մենք բոլորս ականատես ենք, որ Ադրբեջանն անընդհատ նորանոր պահանջներ է առաջ քաշում, և ՀՀ իշխանությունը դրանք ընդհանուր առմամբ կատարում է»,- հավելեց Կարեն Միրզոյանը։
«Երբ այդ հովանավոր պետությունը կտրել է իր օգնությունը, չճանաչված պետությունները դադարել են գոյություն ունենալ։ Արցախի դեպքը գալիս է ապացուցելու այդ տեսության ճշմարտությունը։ Արցախի ներկայիս վիճակի պատասխանատուն Հայաստանի այն ուժերն են, որոնք մտածում էին, որ Արցախից ազատվելով՝ Հայաստանը կարող է ունենալ լավ ապագա, մինչդեռ, կյանքը ցույց տվեց, որ Արցախից հրաժարվելով՝ Հայաստանը կանգնեց նոր խնդիրների առաջ»,- ասաց Միրզոյանը։
Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի պնդմամբ՝ 9 ամիս շարունակ ադրբեջանական բլոկադայի պայմաններում ապրող Արցախն այլևս չի կարող այդ ծանր պայմաններում գոյատևել, ուստի, հրատապ է դառնում օր առաջ Բերձորի միջանցքի երկկողմանի բացումը, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանն անում է հայտարարություն այդ միջանցքը միակողմանի բացելու ծրագրի մասին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն ադրբեջանական մաքսակետի տեղադրումն ու դրա հետևանքները գնահատեց՝ որպես շատ վտանգավոր զարգացում։
«Հանուն հայկական շահի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է, պետք է անգամ գնա նաև պատերազմ հայտարարելու, որովհետև այսօր խոսքը ոչ թե ինչ-ինչ կուսակցական շահերի, այլ Հայաստանի գոյության մասին է»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ շեշտելով՝ դա անհրաժեշտ է, որովհետև ցանկացած անվտանգային մարտահրավեր հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտությամբ, ինչի մասին խոսում է այս իշխանությունը։
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն Արցախի հիմնահարցի կարգավորման համատեքստում ներկայացրեց մի քանի վտանգավոր դրույթ, շեշտելով, որ այսօր դրանց դեմ պետք է պայքարել.
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը մեծ ական է համարում գործող իշխանությունների այն մոտեցումը, թե իրենք ոչինչ անել չեն կարող Արցախի հարցում, և, որ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ:
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը մեր հարցերին ի պատասխան՝ նախ ասաց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետով նախատեսված չէ այս կերպ հողերի հանձնում, խոսքը միայն այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին է և բոլորովին այլ ժամկետների մեջ։