Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է. ուղիղ 33 տարի առաջ հենց այս օրնԱրցախն անկախ հռչակվեց Խորհրդային Միությունից։ Այս պատմական օրվանից 33 տարի անց,սակայն, պատմության մեջ առաջին անգամ Արցախի Անկախության օրն Արցախում հայ չկա, որովհետև Արցախի անվտանգության երաշխավոր հռչակված Հայաստանի իշխանությունը բաժին հասավ մեկին, որը հայտարարեց՝ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։
Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 33-րդ ամյակն է։
«Գաղափարն ընդունելի է, անկախ այն հանգամանքից, թե արցախահայերը որտեղ են հավաքվում, այդ օրը շատ կարևոր է, թեկուզ ցույց տալով, որ Արցախի անկախության հռչակման տարեդարձը չի մոռացվել ոչ մեկի կողմից և Արցախ վերադառնալու մեր պահանջը կա ու լինելու է»։
Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի պնդմամբ՝ 9 ամիս շարունակ ադրբեջանական բլոկադայի պայմաններում ապրող Արցախն այլևս չի կարող այդ ծանր պայմաններում գոյատևել, ուստի, հրատապ է դառնում օր առաջ Բերձորի միջանցքի երկկողմանի բացումը, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանն անում է հայտարարություն այդ միջանցքը միակողմանի բացելու ծրագրի մասին։
168.am-ն այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանից հետաքրքրվել էր, թե վաղը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար հրավեր եղե՞լ է ՀՀ իշխանությանը, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «ԱԺ նախագահը նախապես հրավիրել է, և այդ մասին կարծեմ հրապարակվել է, որ հրավիրում է բոլորին սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը լինել Արցախում։ […]
Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ից տեղեկացրել էին, որ Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հանրային միջոցառումներ են կազմակերպվելու: