«Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից նաև պետք է հիշեցներ իր խոսքերը, երբ ժամանակին նույն ամբիոնից ասում էր, թե՝ «եթե իջեցնենք Արցախի նշաձողը, ապա միջազգային հանրության կողմից կլինի լայն ընկալում, և այդպիսով առաջ կգնանք»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Սամվել Շահրամանյանի հրամանագիրն իրավական տեսանկյունից, իհարկե, առոչինչ է, բայց պետք է անդրադառնալ հարցի քաղաքական ասպեկտին՝ հասկանալու համար՝ ինչու է ստորագրվել այն: Այն պահից, երբ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Արցախը մնաց անպաշտպան: Ադրբեջանը հարձակվեց, ու դրա արդյունքում պայման դրվեց […]
Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի պնդմամբ՝ 9 ամիս շարունակ ադրբեջանական բլոկադայի պայմաններում ապրող Արցախն այլևս չի կարող այդ ծանր պայմաններում գոյատևել, ուստի, հրատապ է դառնում օր առաջ Բերձորի միջանցքի երկկողմանի բացումը, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանն անում է հայտարարություն այդ միջանցքը միակողմանի բացելու ծրագրի մասին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցում ունեն կոնսենսուս։
Եթե նախկինում հաջողություն էր համարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։ Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։
«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախի տարածքում: Սա Ադրբեջանի պահանջն է: Հայաստանն այդ քայլին գնալով՝ բավարարում է Ալիևի հերթական պահանջը, որ Արցախում հայկական ուժեր չլինեն: Սա չափազանց վտանգավոր ձևակերպում է, քանի որ Արցախը մնում է անպաշտպան, բայց սա նաև քաղաքական առումով է ուղերձներ պարունակում իր մեջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նուրբ կերպով մեզ դարձրեց ագրեսոր՝ իր այդ հայտարարությամբ, քանի որ այնպես ձևակերպվեց, որ մեր զինված ուժերը ներկա են եղել մեկ այլ երկրի տարածքում և հիմա դուրս ենք բերում այդ տարածքից: