Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կատարվեց Գայի պողոտայում, և առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Գայի պողոտայում իրականացվել է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հունիսի 11-ից նշված պողոտայի առաջին երթևեկելի գոտում գործում է հասարակական տրանսպորտի համար նախատեսված առանձնացված երթևեկելի գիծ: Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Տրանսպորտի վարչության ժ/պ Վազգեն Հարությունյանը: