
«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` «Ինտեր»-ը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով` Օնանա, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Դյումֆրիս, Չալհանօղլու, Բրոզովիչ, Բարելա, Մարտինես, Դիմարկո, Ջեկո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների նստարանին է:
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ ֆուտբոլիստներին` Էդերսոն, Դիաշ, Ակե, Սթոունզ, Ականջի, Ռոդրի, Բերնարդու Դե Բրույնե, Գյունդոգան, Սիլվա, Գրիլիշ, Հոլանդ։
Չեմպիոնների լիգայի 2022-2023 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։