Բաժիններ՝

Թուրքիայի բանակն ունի զինված ուժերի գլխավոր շտապի նոր պետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ։

Այս մասին. ըստ ermenihaber.am-ի՝ հայտնի է դարձել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Ավսևերը հաջորդում է գեներալ Յաշար Գյուլերին, ով ավելի վաղ նշանակվել էր պաշտպանության նախարար՝ փոխարինելով Հուլուսի Աքարին։

Նախքան ԶՈւ ԳՇ պետ նշանակվելը Ավսևերը զբաղեցնում էր թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930