«Թուրքիայում երկրաշարժից տուժածների վստահությունը Էրդողանի նկատմամբ վերականգնվում է». Al Jazeera

Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել և վերլուծել Թուրքիայի նախընտրական գործընթացները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆրանսիական «AFP»- լրատվական գործակալությունը Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունները որակել է որպես «Ամենակարևոր ընտրություններն Օսմանյան կայսրությունից հետո»՝ նշելով, որ երկրաշարշից տուժած շրջաններում մարդիկ Էրդողանի հանդեպ վստահություն են զգում։

Ընտրություններից առաջ Էրդողանի պալատում նվազել է երկրաշարժի ատելությունը» վերնագրով հոդվածում տեղ են գտել նաև թուրք քաղաքացիների տեսակետները վերոնշյալ թեմայի շուրջ։

Երկրաշարժից տուժած Քահրամանմարաշում խանութպան Լաթիֆ Դալյանը ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում նշել է․ «Եթե կա մեկը, ով կարող է այս երկիրը կրկին ոտքի կանգնեցնել, դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Թող Ալլահն ամեն երկրին նրա պես առաջնորդ շնորհի»։

Իսկ բնակիչներից Յասեմին Թաբաք անունով կինը պարբերականի հետ զրույցում նշել էր, որ բողոք չունի, ժպտացել է և հիշեցնրել Էրդողանի՝ փլուզված շենքերը մեկ տարում վերակառուցելու խոստումը։

Թեմային անդրադարձել է նաև «Al Jazeera» լրատվամիջոցը, որը «AFP-ի» վերլուծությունը արտատպել ու վերնագրել է հետևյալ կերպ. «Թուրքիայում երկրաշարժից տուժածների վստահությունը Էրդողանի նկատմամբ վերականգնվում է»։

Տեսանյութեր

Լրահոս