Բաժիններ՝

Երբեք նպատակ չենք ունեցել հավանություն տալ որևէ երկրի պաշտոնական դիսկուրսին․ Arte-ի պարզաբանումը պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ

Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։

Arte-France հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։ Դժգոհություն արտահայտող բազմաթիվ նամակներին ի պատասխան «Arte» հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ` մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Arte Reportage» հաղորդաշարով մինչ օրս հեռուստաընկերության կողմից պատրաստվել և հեռարձակվել են հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժներ, որոնք հասանելի են հետևյալ հղումներով.

Հեռուստանըկերությունը նաև հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս