
28-ամյա Գրիգոր Հ․-ն և 37-ամյա Գագիկ Յ․-ն ներկայացել են նախաքննական մարմին

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՊՊԳՎ Մաշտոցի պահապնության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 7-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 28-ամյա Գրիգոր Հ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 343-րդ և 258-րդ հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
*
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին բաժին է ներկայացել 37-ամյա Գագիկ Յ․-ն, որը փետրվարի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: