Ինչպես պատրաստել շատ համեղ և Զատիկի համար նախատեսված կուլիչ
Բաղադրությունը.
1. Ալյուր – 1 կգ
2. Կաթ – 1.5 բաժակ
3. Ձու – 6 հատ
4. Կարագ կամ մարգարին – 300գ
5. Շաքարավազ – 1.5-2 բաժակ
6. Հեղուկ խմորիչ – 40-50գ
7. Աղ – 3/4 թ/գ
8. Չամիչ – 50գ
9. Ծիրանաչիր – 50գ
10. Նուշ կամ յուրաքանչյուր այլ տեսակի ընկույզ – 50գ
11. Վանիլին – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը.
1.5 բաժակ տաք կաթի մեջ ավելացնել խմորիչը, ալյուրի կեսը, լավ հունցել, ծածկել և դնել խմորը տաք տեղում: Երբ խմորը 2 անգամ աճի, ավելացնել աղ, ձվի դեղնուցները (1 հատը թողնել թխելուց առաջ վրան քսելու համար), շաքարավազով և վանիլինով հարած կարագը, խառնել այդ ամենը, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցները և մնացած ալյուրը: Խմորը ծածկել և նորից դնել տաք տեղ: Երբ այն աճի 2 անգամ, ավելացնել չամիչը, մանր կտրատված չիրը և նուշը: Այս բոլորը լավ խառնել, տեղավորել կաղապարների մեջ և թխել 34-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց 168.am-ը