Հայաստանն Արցախին 3.5 մլրդ դրամի վարկ կտրամադրի

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կտրամադրի 3.5 մլրդ դրամի միջպետական վարկ:

Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան որոշման նախագծին, որը չզեկուցվող հարցերի շարքում էր:

Միջպետական վարկը տրամադրվում է տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով:

Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930