
Պանրի սոուս

Բաղադրիչներ
Կարագ – 30 գ
Կաթ – 150 մլ
Ցորենի ալյուր – 3 ճ/գ
Աղ
Պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ նախասիրության
Մաազդամ պանիր կամ հալվող պանիր – 150 գ
Պատրաստման եղանակը
Մեծ կաթսայի մեջ հալեցնել կարագը, միաժամանակ կաթը առանձին ամանի մեջ դնել գազօջախին, լավ տաքացնել, բայց չեռացնել։
Հալած կարագի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել, զանգվածը պետք է համասեռ դառնա։ Այնուհետև կամաց-կամաց ավելացնել տաք կաթը և անընդհատ խառնել: Ավելացնել պղպեղը, աղը և համեմունքները։ Խառնուրդը եփել այնքան, մինչև թանձրանա։
Երբ թանձրանա, վերցրեք կրակից և ավելացրեք քերած պանիրը։
Լավ խառնեք, մինչև ստացվի համասեռ, մածուցիկ զանգված։
Այն կարող եք պահել սառնարանում և մատուցելուց առաջ տաքացնել։