Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը:
«Մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան և Ադրբեջանն արդյո՞ք ուզում են կամ կարող են խաղաղ ապրել մեզ հետ: Բազմիցս ականատես ենք եղել, երբ ադրբեջանցիները սպանում են հայերին միայն նրա համար, որ նրանք հայ են, ուստի չեմ կարծում, որ կարող ենք ունենալ որևէ հարաբերություն, քանի դեռ Հայաստանն ուժեղ չէ և չունի ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն»,- ասաց նա: