Թուրքիան և Ադրբեջանը կարող են կյանքի կոչել իրենց ծրագիրը, եթե տարածաշրջանային մեծ անկայունություն լինի. Արմեն Պետրոսյան

Իրանում սգում են մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտգործնախարարի, Թավրիզի հոգևոր առաջնորդի և վթարված ինթնաթիռում գտնված այլ պաշտոնյաների ու անձնակազմի մահը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և որոշ պաշտոնյաներ վերադառնում էին հայրենիք իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից հետո։ Ըստ տեղի պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։ Վերադարձի ճանապարհին ինքնաթիռը Ստիպված «կոշտ վայրէջք» էր կատարել, որից հետո կապն անձնակազմի հետ կորել էր։

168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն Իրանում տեղի ունեցած ողբերգության և տարածաշրջանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին նախ ասաց՝ առայժմ ընթանում է միջադեպի հետաքննությունըև դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Մինչև այժմ տեղեկատվական կամ հրապարակային դաշտում շրջանառվել են ընդամենը վարկածներ, բնականաբար, իրանական կողմի համար շարունակումէմնալ վարկածը՝ տեղի ունեցածը սեփական քաղաքական շահերի տիրույթում ներկայացնելու առումով։

«Եթե անհրաժեշտություն լինի ներկայացնել, որ տեղի ունեցած ողբերգությունը եղանակային պայմանների պատճառով է, այդպես կնշեն, եթե անհրաժեշտ է, որ ցույց տան՝տեխնիկական պատճառներովէ, այդպես կներկայացնեն, կարող են ներկայացնել, որ երրորդ կողմի միջամտությամբ է։ Այսինքն՝ առայժմ քարոզչական դաշտում եղած տարբեր վարկածները կենսունակ են, քանի որ միջադեպից անմիջապես հետո կան տարբեր տեսակի վարկածներ՝ երրորդ կողմի միջամտությունից՝ մինչև դժբախտ պատահար։

Կարդացեք նաև

Տեսեք, իսրայելական տարբեր լրատվամիջոցներ հղում անելով իրանական իրենց աղբյուրներին կամ փորձագետներին՝ նշում էին, որ իրանական կողմը կարծում է, որ սա իսրայելական հետախուզության ձեռքի գործն է։ Սրա համար կարևոր հիմք էր այն հանգամանքը, թե որտեղ ու երբէ տեղի ունեցել միջադեպը՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, Ադրբեջան-Իրան սահմանից մի քանի տասնյակ կիոլմետր հեռավորության վրա։ Հատկապես այն տարածքներում, որտեղ ամեն դեպքում տեղեկատվական դաշտում ակտիվ շրջաառվումէայն թեզը, որ կա իսրայելական հետախուզության լուրջ ներկայություն»,-նշեց Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա, այս ամենի համար որոշակի հիմք էր Իսրայել-Իրան հարաբերություններում վերջին շրջանում նկատված գերլարվածությունը, որը վերջին շրջանում դրսևորվեց, օրինակ, Իրանի կողմից՝ Իսրայելի տարածքի թիրախավորմամբ, որն աննախադեպ էր։

Այսինքն՝ բոլոր վարկածների համար կան տեղեկատվական ու քարոզչական հիմքեր։

«Վերջին օրերին կարծեք թե ավելի մեծ տարածում է ստանում տեխնիկական վթարի վարկածը և այս համատեքստում մեղադրական սլաքներն ուղղվում են Իսրայելի ու ԱՄՆ-ի ուղղությամբ։ Սա պայմանավորված է նրանով, որ տեխնիկական վթարի դեպքում արտաքին հետքը բացահայտ է՝ դա Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունն է, այսինքն՝ պատժամիջոցների արդյունքում Իրանը տասնամյակներ շարունակ չի կարողանում ձեռք բերել սարքավորումներ, տեխնոլոգիաներ, նաև ավիապարկը թարմացնելու ու նման ողբերգություններից խուսափելու համար։ Սա պատժամիջոցների արդյունքում ամենախոցելի ոլորտն է»,-շեշտեց Արմեն Պետրոսյանը։

Փորձագետը վստահ է՝ վերջնարդյունքում իրանական կողմը կներկայացնի այն տարբերակը, որն իրեն անհրաժեշտ է, և Իսրայելի ուղիղ մասնակցության արդյունքում արձանագրվելու է Իրանի կողմից կոնկրետ պատասխան գործողություն։ Սակայն այլ հարց է՝ այս պահին Իրանը պատրա՞ստ է նման գործողության, թե՞ ոչ։

«Այդուհանդերձ, մինչև Իրանում տեղի ունենալիք ընտրությունները՝ միջանկյալ այս ժամանակահատվածում եղած զարգացումները ևս կարող են ազդել իրանական արձագանքի վրա։ Ենթադրենք՝ այս միջանկյալ ժամանակահատվածում Իրանի հակառակորդները փորձում են ծրագրել նոր հիբրիդային հարձակումներ երկրի ներսում՝ իրավիճակն ապակայունացնելու համար։ Բնականաբար, նման պայմաններում մենք կտեսնենք ավելի կոշտ արձագանք Իրանի կողմից և, ինչո՞ւ ոչ, այդ վթարի վերջնարդյունքի այն վարկածը, որը մինչև այժմ չի էլ քննարկվել։ Ըստ զարգացումների՝ կտեսնենք, թե ինչ վերջնարդյունք կներկայացնի հետաքննությունը»,-ասաց Արմեն Պետրոսյանը։

Փորձագետի խոսքով՝ ականատես կլինենք նաև Իսրայելի ավելի ակտիվացմանը՝ Սիրիայում և Լիբանանում իրանամետ ուժերի թիրախավորում, սա կանխատեսելի սցենար է։ Չի բացառվում, որ Իրանի հակառակորդ դերակատարների կողմից Իրանի ներսում ինչ-որ ժողովրդական տարբեր ակցիաներ կազմակերպվեն։ Նաև չի բացառվում, որ տարածաշրջանում խոշոր խաղացողներին, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Իրանի «կարմիր գծերի», այսինքն՝ «Զանգեզուրի միջանցք» ծրագրի ուղղությամբ ինչ-որ գործողություններ իրականացնելուն։

«Սա հիպոթետիկ կանխատեսում է, և Ադրբեջանն ու Թուրքիան կարող են նման քայլի գնալ, եթե այս միջանկյալ ժամանակահատվածում տարածաշրջանային մեծ անկայունություն լինի։ Այս պահին գոնե Իրանի սահմանադրության և պետական կառավարման ինստիտուտների կողմից իրավիճակը բավականաչափ վերահսկելի է։ Հետևաբար՝ այս պահին ծայրահեղական թվացող սցենարների հնարավորություն, կարծես թե, չի եղել»,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս