Մետրոպոլիտենն անցել է միակողմանի երթևեկության
«Այս պահին անցել ենք միակողմանի երթևեկության: Այսինքն, Գարգեին Նժդեհից դեպի Սասունցի Դավիթ կայարան առաջին գծով և արդեն երկրորդ գծով Սասունցի Դավիթ կայարանից՝ դեպի Բարեկամություն: Մետրոպոլիտենի աշխատակիցներն այս պահին անում են հնարավոր ամեն ինչ՝ բնականոն երթևեկությունը վերականգնելու համար»,- 168.am-ին հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»- ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։