«Զգացի, որ խոսքն այլևս արժեք չունի, ուժը գերակայում է աշխարհում։ Հավերժական պարտությունը, որ այդ ժամանակ եկավ ինձ մոտ, կարծում եմ՝ երբեք չեմ հաղթահարի, հիմա իմ ուժը իմ խոսքն է՝ որպես լրագրող, բայց այդքան վստահ չեմ իմ խոսքի վրա, ինչպես նախկինում։ Իսկապես շատ կուզեի, որ լիներ այն աշխարհը, որը ես էի պատկերացնում՝ քաղաքակիրթ, օրենքների գերակայությամբ և այլն, բայց ցավոք, տեսնում ենք, որ աշխարհակարգեր են փլվում։ Խոսքը միայն պատերազմների թատերաբեմում հայտնված երկրների մասին չէ, այլ առհասարակ այս մոլորակի հետ կատարվածի մասին է»,- ասաց Տ. Խաչատրյանը։
«Այս պահին անցել ենք միակողմանի երթևեկության: Այսինքն, Գարգեին Նժդեհից դեպի Սասունցի Դավիթ կայարան առաջին գծով և արդեն երկրորդ գծով Սասունցի Դավիթ կայարանից՝ դեպի Բարեկամություն: Մետրոպոլիտենի աշխատակիցներն այս պահին անում են հնարավոր ամեն ինչ՝ բնականոն երթևեկությունը վերականգնելու համար»,- 168.am-ին հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»- ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: