ԱՀ ՄԻՊ-ը Ուրուգվայում ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող հանցավոր գործողությունները

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել է Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։

«Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։

Օրենսդիր մարմնի անդամներին շնորհակալություն եմ հայտնել 2020 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կապակցության՝ նշելով, որ ճանաչման հռչակագիրը ընդունվել է Արցախի համար դժվարին ժամանակահատվածում՝ պատերազմից անմիջապես հետո՝ որպես գործնական ապացույց այն բանի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք հավատարիմ են ազատության և անկախության գաղափարներին։

Ներկայացրել եմ 2020 թվականի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող հանցավոր գործողությունները, շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031