Ժամը 11։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 10․78%-ը
Մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 2490-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:
Շիրակի մարզի Անի համայնքում 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15918 քաղաքացուց 1693-ը։ Երկու համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։
Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։
Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։