ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ աշխարհում խոլերայի հետագա տարածման վտանգը շատ բարձր է։ Այս մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:
ԱՀԿ-ի տեղեկագրում նշվում է, որ մարտի 20-ի դրությամբ 24 պետություններից շարունակվել են հաղորդումներ գալ հիվանդության նոր դեպքերի վերաբերյալ: «2023 թվականի փետրվարի 11-ից, երբ հրապարակվել Է աշխարհում խոլերայի վերաբերյալ նախորդ ամփոփագիրը, գլոբալ իրավիճակը վատթարացել է։ Չորս նոր երկրներ հայտնել են հիվանդության բռնկման մասին, իսկ դրանց ընդհանուր թիվը մարտի 20-ի դրությամբ հասել է 24-ի», – նշել են ԱՀԿ-ում։
«Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ ԱՀԿ-ն գլոբալ մակարդակով ռիսկը գնահատում Է որպես շատ բարձր», – ասված է հաղորդագրության մեջ։ 2023 թվականի սկզբից ի վեր խոլերայի բռնկումներն ավելացել են Հարավարևելյան Աֆրիկայում։
Մասնագետներին, մասնավորապես, մտահոգում է մարտին իրավիճակի հնարավոր վատթարացումը Մալավիում և Մոզամբիկում «Ֆրեդի» ցիկլոնի պատճառով։ Տարեսկզբին նոր բռնկումներ են գրանցվել Զամբիայում, Զիմբաբվեում, Տանզանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Աֆրիկյան Եղջյուրի տարածաշրջանում: Կազմակերպությանն առանձնակի մտահոգություն է պատճառում խոլերայի հետ կապված բարձր մահացությունը: Շատ երկրներ «հայտնել են մահացության ավելի բարձր մակարդակի մասին, քան նախորդ տարիներին», – հաղորդել Է ԱՀԿ-ն:
Ըստ հաղորդագրության՝ 2021 թվականին խոլերայից մահացության միջին ցուցանիշն աշխարհում կազմել է միջինը 1,9 %, իսկ Աֆրիկայում՝ 2,9 %, ինչն «զգալիորեն գերազանցում Է թույլատրելի մակարդակը», որը կազմում Է 1%-ից պակաս, և «ամենաբարձր ցուցանիշն Է, որ գրանցվել Է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում»: Խոլերան առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի պատճառը խոլերայի կորամանրԷներն են: Այն առաջանում Է, երբ հարուցիչը աղտոտված սննդի կամ ջրի հետ հայտնվում Է օրգանիզմում: