Բաժիններ՝

Ջրհեղեղ Թուրքիայում. կան զոհեր և անհետ կորածներ

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադըիաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։

Թոքաթի նահանգապետ Նուման Հաթիփօղլուի տեղեկացմամբ՝ ջրհեղեղի հետևանքով Շանլըուրֆայում մահացել է 4, Ադըյամանում 1 մարդ, իսկ 10 հոգի համարվում են անհետ կորած։ Դեպքի վայր է ուղարկվել մոտ 150 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031