«Հարգելի՛ հայրենակիցներ, ինքներդ որոշեք՝ կա՞ արդյոք ապագա էս թշվառ, կամազուրկ, խաբեբա, դասական մանիպուլատոր, հակահայ, հակաԱրցախ առաջնորդի հետ, թե՞ ոչ»
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ դե-ֆակտո վարչապետ հանդիսացող անձը, ոչ միանշանակ լեզվական բառախաղի միջոցով, հավաստիացրեց, որ խաղաղության պայմանագրի փաստաթղթի ստորագրմանը եթե մնա մեկ-երկու-երեք օր (հուշեց), ապա դա կլինի լավ նորություն, ոչ թե վատ, քանի որ դա նշանակելու է, որ մենք իբր թե ունենք առաջընթաց բանակցային գործընթացներում, սակայն դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ, բայց «կապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում» (հարց՝ ու՞մ հետ, մեկի, որը քո խոսքով ՀՀ-ի ձեռամբ Արցախում ցեղասպանության մանդա՞տ է ուզում ստանալ)։
Լեզվի սայթաքումով իմացանք, որ կան «խաղաղության պայմանագրի նախագծեր», հետո ինքն իրեն ուղղելով ասաց, որ կա իրականում մեկ նախագիծ, որի վերաբերյալ երկու-երեք օր առաջ ստացել են Ադրբեջանի արձագանքը։
Ի՞նչ առաջընթացի մասին ես խոսում, երբ ինքդ քո խոսքում պնդում ես, թե «ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել» և որ «այդ տեսքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռքբերել, այդ թվում ՀՀ ստորագրությամբ» կամ որ «հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի, նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք․․․»։
Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետացուն մեկ շեշտում է, որ կա առաջընթաց գործընթացում, մեկ ինքն իրեն հակասում՝ հիշելով Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ, պայմանավորվածություններ խախտելու վատ պրակտիկան։ Իսկ կարո՞ղ է կողմնորոշվեիր՝ ի վերջո կա՞ էդ հարցում ապագա, թե՞ չկա (իհարկե չկա ու չի էլ կարող լինել, առնվազն քանի դու ես երկրի ղեկին)։
Չափազանց անընդունելի եմ համարում Արցախի հարցում այս տեսակ կրավորական դիրք ընդունելը։ Եթե արցախահայության հարցում ՁԵՐ (ենթադրում եմ քո ու խմբակիդ) «ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի ԼՂ ժողովուրդը», ապա ի՞նչ իրավունք ես ինքնդ քեզ վերապահում կամ ի՞նչ պարտավորություն ես ստանձնել ստորագրել մի պայմանագիր, որում Արցախի հարցն ամբողջությամբ թաղելու ես՝ արցախահայությանն էլ թողնելով կախյալ ալիևյան «մեծահոգությունից»։
Ֆիքսենք, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետացուն ՀԱՍՏԱՏԵՑ, որ «հիմա մեծ է լայնածավալ էսկալացիայի հավանականությունը Հայաստանի սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղում»։
Առայժմ այսքանը․․․․
Իսկ դուք, հարգելի՛ հայրենակիցներ, ինքներդ որոշեք՝ կա՞ արդյոք ապագա էս թշվառ, կամազուրկ, խաբեբա, դասական մանիպուլատոր, հակահայ, հակաԱրցախ առաջնորդի հետ, թե՞ ոչ։
#երկուերես #երկերեսանի»։