
Հավով և պանրով ապուր

Բաղադրիչներ
Հավի կրծքամիս – 1 հատ
Գազար – 1 հատ
Կարտոֆիլ – 5 հատ
Պանիր – 100 գ
Ջուր – 2 լ
Ձիթայուղ – 3 ճ/գ
Դափնու տերեւ – 1 հատ
Աղ և պղպեղ
Թարմ կանաչի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրատել միջին չափի կտորների՝ ըստ նախասիրության, և տապակել ձիթայուղի մեջ։ Կարտոֆիլն ու գազարը կտրատել խորանարդաձև և եփել 20 րոպե։ Այնուհետեւ ավելացնել տապակած միսը և շարունակել եփել 10 րոպե։
Ավելացնել դափնու տերեւ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։
Երբ ապուրը գրեթե պատրաստ է, ավելացրեք պանիրը և լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չառաջանան: Ավելացրեք նաև թարմ կանաչին։
Եռացնել 5 րոպե և անջատել կրակը։