Վարկային բեռը քննադատած Կառավարությունը մեր վարկային բեռը հասցրել է աննախադեպ մակարդակի. Խաչատրյան

Հայաստանի կառավարությունը պարտքով գումարներ է վերցրել, բայց ներդրումներ չի կատարել, կապիտալ ծախսերը խրոնիկ թերակատարել է, աճ չի արձանագրվել, իսկ այն աճը, որը մենք տեսնում ենք, դրա հետ Կառավարությունը կապ չունի, փոխարենը՝ վարկային բեռը միշտ քննադատած Կառավարությունը մեր վարկային բեռը հասցրել է աննախադեպ մակարդակի։

Այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով հերթական վարկային համաձայնագրի վավերացման վերաբերյալ նախագծին, որով Կառավարությունը կվերցնի 100 միլիոն եվրո վարկ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կառավարությունը աննախադեպ մակարդակի է հասցրել պարտքը, որը թիրախային զարգացմանը միտված պարտք չէ, պարտատոմսեր են, որոնց ծախսային արդյունավետությունը որևէ մեկը չի գնահատել։ Այսպիսի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար են պարտքեր վերցնում, որոնք մենք և մեր սերունդներն են վճարելու. չկա զարգացում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս