Կառավարությունը վարկային համաձայնագիր է կնքում, որով ԱԺ-ին պարտավորեցնում է ինչ-որ բան ընդունել
Կառավարությունը հրատապ է համարել Ասիական զարգացման բանկից 100 միլիոն եվրո վարկի ներգրավումը և համապատասխան նախագիծը հրատապության հիմքով ուղարկել է Ազգային ժողով՝ արտահերթ նիստով վավերացնելու համար։
Նախագիծն Ազգային ժողովում ներկայացնող Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց.
«Նայում եմ այս ծրագրին, դրանով մի շարք պարտավորություններ են դրված խորհրդարանի վրա, որ խորհրդարանը կհաստատի սա կամ նա։ Կառավարությունը համաձայնագիր է կնքում, որով խորհրդարանին պարտավորեցնում է ինչ-որ բան ընդունել՝ հաստատել։ Արդյոք Սահմանադրական դատարանում ասվե՞լ է, որ Կառավարությունը չի կարող թելադրել Ազգային ժողովին որևէ բան»։
Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց, որ վարկային համաձայնագրով պարտավորություններ ստանձնելիս նշվել է այն հանգամանքը, որ Կառավարությունը կարող է ստանձնել պարտավորություններ, որոնք իր լիազորությունների շրջանակում են, պարզապես այս համաձայնագրում նշված են պարտավորություններ, որոնք արդեն իսկ ընդունվել են Ազգային ժողովում և պարզապես հարկ է նախկին և ներկա ծրագրերի շարունակականությունն ապահովել։
Մանրամասները՝ տեսանյութում