ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը. ՈՒՂԻՂ
Օր է եղել, որ 20 ժամ աշխատել ու ապահովել ենք հացի պահանջը՝ Արցախում հացի խնդիր դեռևս չկա
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հեղինակի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Ստեղ կա մեկ մանիպուլյացիա՝ սեփական կառավարման սխալները բարդել ուրիշների վրա ու դրանով արդարացնել անգործությունը։
Պետք է կարողանանք լուծել քաղաքական խնդիրը, որը, ուզենք թե չուզենք, պետք է անեն միայն իշխանությունները, բայց իշխանությունն իր բաժին ֆունկցիան չի կատարում, դա անելու փոխարեն՝ իշխանությունն էլ է անում այն, ինչ հասարակությունը պետք է անի, օրինակ՝ թվիթերյան գրառումներ, ֆլեշմոբեր և այլն:
Դավիթ Մաթևոսյանը նաև Բժշկական գիտությունների թեկնածու է, հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների, որոնք տեղ են գտել նաև մի շարք արտասահմանյան բժշկական հանդեսներում, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատուն ընդհանուր ստոմատոլոգիայի գծով։
«Որպես արցախցի՝ կասեմ, որ մունք լավատես ենք, հալա հույսներս չենք կտրում, որ ճանապարհը բացելու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն 9 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 66-ամյա Ալյոշա Ավանեսյանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում:
Արցախը շարունակում է դիմակայել ադրբեջանական ահաբեկչությանը
Բացե՛ք կյանքի ճանապարհը. #RoadOfLife #UnblockTheRoad: Օր 9-րդ. ՈՒՂԻՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
168 TV-ի հյուրն է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Արցախում դեղերի պակաս չկա, սակայն պաշարները սպառվում են
Ուստի իրավական, դիվանագիտական ու մյուս կարևոր աշխատանքներից զատ (անգամ որոնք, մեղմ ասած, թերակատարվում են) պիտի չմոռանանք, որ մեր առջև ծառացած հարցը ՌԱԶՄԱԿԱՆ է, իսկ մենք այն չենք կարող չլուծել։
Մի՞թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնողի համար դժվար էր հասկանալ, որ ադրբեջանցիներին հազար ու մի շանտաժների, հրահրումների ու ոտնձգությունների հնարավորություններ են տվել հենց իրենք` տգետ կապիտուլյանտները. իրենց անհեռատես, փնթի և դավադիր քաղաքականությամբ:
168TV-ի եթերում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը, ռուս խաղաղապահների գործառույթներին ստեղծված իրավիճակում, ՄԱԿ ԱԽ-ում այս հարցի քննարկմանն ու Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Երևան:
Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի՝ Լաչինի միջանցքը, արդեն 9 օր փակ է ադրբեջանցի էկո-ահաբեկիչների կողմից:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են տարածել Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցի մասին: Այս մասին հայտնում են կառույցից:
Ինչ վերաբերում է միջազգային ու օտար դերակատարներին ուղղված բողոքի գործողություններին, ապա դրանք ունեին շոշափելի կարևորություն ու արդյունավետություն՝ հատկապես ճգնաժամի առաջին օրերին։ Կարծում եմ, դրանց արդյունավետությունը օր-օրի նվազում է»։
Հանուն Արցախ տանող ճանապարհի բացման և Արցախի ապաշրջափակման համար տարվող բոլոր ակցիաներն ու հավաքները, պահանջներն ու պաստառները եղել են կան և մնալու են բացարձակ անօգուտ, քանի դեռ դրանք խնդրողի, աջակցություն սպասողի, արդարություն փնտրողի, այսինքն՝ «խաղաղասիրության ծիրին մեջ են»:
Երևանում մեկնարկել է «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ քայլերթը ՄԱԿ գրասենյակ՝ Արցախի ապաշրջափակման պահանջով: Նախաձեռնության հեղինակը երգիչ Արտեմ Վալտերն է, որին լայն ճանաչում է բերել «Ալո-ալո» Արցախի բարբառով երգը:
«Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ է: Արցախցին հայ է, իսկ մենք բոլորս պետք է միասնական լինենք, ու այս հարցի լուծումը, ի վերջո, տանք: Չի կարող թշնամին մեր հողում կանգնի, երգի, ու որոշի՝ մեր տեղը, թե մեր հողում չենք ապրելու»,- «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ հանուն Արցախի քայլերթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Գայա Արզումանյանը:
Լևոն Գևորգյանը նկատեց, որ ինքն ավելի շատ հույսեր կփայփայեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հավանական միջանկյալ միջոցի ներկայացման հեռանկարի հետ, որովհետև եթե ներկայացվի այդ լրացուցիչ դիմումը նոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ապա ավելի մեծ է հավանականությւոնը, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որպես առանձին դրվագ՝ քննարկման առարկա կդարձնի ստեղծված իրավիճակը:
Ստեփանակերտի Դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, որը թատրոնին առնչվող հարցերով եկել էր Երևան և չի կարողացել վերադառնալ Արցախ, այսօր մասնակցում է հայտնիների նախաձեռնությամբ դեպի ՄԱԿ գրասենյակ մեկնարկած քայլերթին:
Բոլորս պետք է հիմա լինենք մտահոգված. Արմեն Վարդանյան
«Նախաձեռնությունը բոլորիս ցավն է, բոլորիս մտահոգությունն է»,- «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ քայլերթի ժամանակ հայտարարեց դերասանուհի Թամարա Պետրոսյանը:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն:
Ազգային ժողովում այսօր լրագրողի հետ առանձնազրույցը Հակոբ Ասլանյանի համար վերածվել է խոստովանության կարգի. իշխանական պատգամավորն անկեղծացել է՝ հայտնելով մտքեր, որոնք ամենևին դուր չէին գա պատեհ-անպատեհ իրենց «ամենակարողությունը» ցուցադրող իշխանություններին:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և իր խոսքում անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, խնդիրներին, դրանց դիմագրավելու հնարավորություններին, ինչպես նաև խոսել դիվանագետների գործունեության ու նրանցից ունեցած ակնկալիքների մասին:
Հանուն կյանքի ճանապարհի․ հայտնիների նախաձեռնությամբ քայլերթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ․ ՈՒՂԻՂ