«Ինչքան էլ որ ականջներիս հաճելի չլինի, պետք է ընդունել բոլոր ժամանակների ճշմարտությունն առ այն, որ ռազմական հարցերը լուծվում են ռազմական եղանակով». Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատրանքներից (այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային) դուրս գալու նվազագույն շեմը որոշում կայացնելու համարձակությունն է ու դա առաջ տանելու պատասխանատվությունը (sapere aude)։
Ժամանակին սխալ էր արհամարհել իրավունքի ամրագրող նշանակությունը, երբ ռազմական արդյունքն առկա էր։
Հիմա էլ սխալ է իրավունքից ակնկալել ռազմական արդյունք, հետո հիասթափվել, որ չի կարողանում ապահովել այն։
Ինչքան էլ որ ականջներիս հաճելի չլինի, պետք է ընդունել բոլոր ժամանակների ճշմարտությունն առ այն, որ ռազմական հարցերը լուծվում են ռազմական եղանակով։
Ուստի իրավական, դիվանագիտական ու մյուս կարևոր աշխատանքներից զատ (անգամ որոնք, մեղմ ասած, թերակատարվում են) պիտի չմոռանանք, որ մեր առջև ծառացած հարցը ՌԱԶՄԱԿԱՆ է, իսկ մենք այն չենք կարող չլուծել։
․․․ որովհետև հակառակ պարագայում չենք լինի ․․․
․․․ իսկ մենք իրավունք չունենք չլինելու ․․․»։