«Եթե ձեր օրոք Հայաստանը դարձել ա failed state, ի՞նչ գործ ունեք մինչև հիմա էդ աթոռներին». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ իշխանական պատգամավորները էսօր մեկը մյուսին հերթ չտալով պնդում էին, որ Հայաստանը պաշտպանվելու ու որևէ արտաքին քաղաքական հարց լուծելու ռեսուրս չունի։
Այսինքն իշխանությունը ի լուր աշխարհի հայտնում ա, որ Հայաստանը այլևս failed state ա։
Ստեղ կա մեկ բովանդակային սխալ՝ Հայաստանը չէ, կոնկրետ իրենց իշխանությունը չի կարող և չի ուզում ռեսուրս ստեղծել։
Ստեղ կա մեկ մանիպուլյացիա՝ սեփական կառավարման սխալները բարդել ուրիշների վրա ու դրանով արդարացնել անգործությունը։
Ստեղ կա մեկ տրամաբանական հարց՝ եթե ձեր օրոք Հայաստանը դարձել ա failed state, ի՞նչ գործ ունեք մինչև հիմա էդ աթոռներին»։