Դունյա Միյատովիչը հավելել է, որ որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։
Մենք պարտավոր ենք գալիք սերունդներին փոխանցել Արցախում ապրելու իրավունքը»:
«Այս իշխանության լռակյացությունը գործարք է Ալիևի հետ». Սողոմոնյան
«Այսօր այս շենքում, այս կառավարության ղեկավարն ուղղակի մեղադրել է ռուս խաղաղապահներին իրենց պարտականությունները չկատարելու մեջ, եթե մինչև հիմա խաղաղապահների հասցեին հնչում էին քննադատություններ, այսօր հնչել է ուղիղ մեղադրանք»,- Կառավարության շենքի դիմաց «Համախմբում» շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ճանապարհը փակ պահելու վերաբերյալ արված հայտարարությանը։
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում նաև պահանջագիր ներկայացրեց ՀՀ կառավարություն՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։
Վաղը նախատեսված է եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Բաքվի տեղաբնակ, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Արսեն Ծատուրովը նախշազարդ ափսեների մի հավաքածու ուներ, որը բաղկացած էր Փարիզի, Սևրի, Պրահայի, Մասենի, Լոմբարդիայի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի ամենաանվանի վարպետների աշխատանքներից, ինչպես նաև չինական, ճապոնական, պարսկական ավանդական արտադրանմուշներից։
«Համախմբում» շարժումը պահանջագիր է ներկայացնում կառավարությանը՝ ՈւՂԻՂ
Նշենք, որ Վարդանյանը նախքնա պետնախարար դառնալն ապրել է Ռուսաստանում, ունեցել այդ երկրի քաղաքացիություն և բազմիցս ընդգրկվել երկրի ամենահարուստ բնակիչների ցանկում:
Դեռևս պարզ չէ՝ Փաշինյան -Ալիև հանդիպում կլինի, թե՝ ոչ. Արմեն Գրիգորյան
Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը՝ վերահսկելու Լաչինի միջանցքը, ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար:
Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
Բանակցությունների արդյունքում կհասկանանք՝ խաղաղության պայմանագրում Արցախը կլինի՞, թե՞ ոչ. ԱԽՔ
Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որ Լաչինի միջանցքը բացվի, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման։
Կապիտուլյացիայի 5-րդ կետով ֆիքսված է խաղաղապահների պարտականությունը, այն է՝ «հրադադարի վերահսկում»։ Նրանք դա գրեթե միշտ հասցեական անում են, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարը։ Փառուխի ժամանակ անգամ նշել էին, որ «Բայրաքթարներ» են կիրառվել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար եւ օտարներին, թե ինչպես ՄԱԿ ԱԽ նիստին ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը 1992 թվականին գրավել են Չինաստանը ( «Hier l’armée de l’Arménie a occupée la Chine» )։
Հայաստանը ս.թ. դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ աշխարհակարգի փլուզման պայմաններում նման հարթակներում քննարկումների կարևորությունը չպետք է գերագնահատել, ինչպես նաև թերագնահատել: Ըստ նրա, Հայաստանի համար դրական է, որ իր դիմումի հիման վրա կազմակերպվեց քննարկում, հարցը հնչեց միջազգային նման հարթակում, ավելի մեծ հնչեղություն ստացավ:
Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
Կարծում եմ, որ այս հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվեն Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր դերակատարները:
Այսօրվա դրությամբ 6 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է: 4 ամսական երեխայի մոտ, ով ունի լեյշմանիոզ հիվանդությունը, կա փոքր դրական տեղաշարժ. նրա վիճակը կայուն ծանր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ բժիշկ Մարգարյանը՝ հավելելով, որ նորածնային բաժնում հիմնականում պառկած են բրոնխո-թոքային հիվանդները, նրանց վիճակը կայուն ծանր է, շարունակում են ստանալ բուժում:
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեցին, թե Արցախը 10 օրից ավելի լինելով շրջափակման մեջ՝ էկոնոմիկայի, տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել, արդյոք Արցախի գործընկերների հետ այս հարցերը քննարկե՞լ են։
«Ստեղծված իրավիճակից որևէ մեկս գոհ չենք և դատապարտում ու որոշակի քայլեր ենք անում»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով թշնամի Ադրբեջանի կողմից արդեն 11 օր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ այս իշխանությունների անընդունելի քաղաքականության շնորհիվ ունեցել և շարունակելու ենք ունենալ մարդկային ու տարածքային կորուստներ, մշտապես վտանգված է լինելու արցախահայության խաղաղ ապրելու իրավունքը, կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել անվտանգային ու ռազմավարական լուրջ խնդիրների առջև»։
Մի բան ասեմ. երեկվա տեսանյութը, թե իբր «այդ օրը» Լաչինի միջանցքում ՌԴ խաղաղապահների թույլ չեն տվել անցել երթուղով ՍՈՒՏ է:
Հայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի իրական սպառնալիք, որտեղ, ըստ թուրք-արևմտյան որոշ շահերի` մեր ժողովուրդը պետք է պարտվի ու կորցնի ամեն բան:
Ռուս դաշնակիցներ, Նիկոլը ոչ մի լավություն անպատասխան չի թողնում։