«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է.

«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:

Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր,  ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31