17:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.75 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 18786 ընտրող: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Տափերականի 13/15 ընտրատեղամասում ժամը 18։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 704 ընտրող։ 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանը։
Փոքր Վեդի համայնքի 13/17 ընտրատեղամասից 168.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ժամը 18։00 դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1213 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 700-ը:
Տափերականի 13/16 ընտրատեղամասում ժամը 18։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 620 ընտրող։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում տեղեկացրեց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հովսեփ Միքայելյանը։
Ավելի վաղ Բայդենը մի քանի անգամ ոչ դիվանագիտորեն էր խոսել Պուտինի մասին։ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ Բայդենը Պուտինին «դահիճ» էր անվանել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
51-ն է մե՞ծ, թե՞ 49-ը. ծանր վիճակում չենք, դուք եք ճգնաժամային իրավիճակում. Ռուստամ Բաքոյան
Նոր Կյանքի թիվ 13/13 տեղամասի մոտ մարդկանց ակտիվություն ու մեքենաների կուտակումներ են
Մենակ խաղաղություն լինի, մեր երեխեքը սաղ-սալամաթ գան-հասնեն մեզ. Տափերականի բնակիչ
«1990 թվականին այս գյուղերից եմ պատգամավոր ընտրվել, ունեմ ընկերական ու բարեկամական մեծ շրջանակ, ու այսօր իմ այստեղ չերևալը անհասկանալի կլիներ։ Մյուս կողմից՝ մեր ներկայությունը կարող է պատճառ դառնալ, որ զգոնությունը և՛ ոստիկանների, և՛ հանձնաժողովականների շրջանում ավելանա, որ վաղն արդյունքներն ամփոփվեն, որևէ մեկի մոտ լեգիտիմության հարց չառաջանա՝ անկախ արդյունքներից»,- ասաց Աղազարյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխում: Ուղղակի կան չկրակելու պայմանավորվածություններ: Ադրբեջանցիները հենց հետ քաշվեն՝ այդ ինֆորմացիան վայրկյաններ անց կհայտարարվի, քանի որ սա արդեն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եղած հարց է, որը հանրայնացվելու է»
ՔՊ-ական ավագանու անդամի թեկնածու Գևորգ Արզումանյանը առավոտյան ժամը 8։00-ից չի լքում Ուրցաձորի ընտրատեղամասերի տարածքը։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է ANTITURAN տելեգրամյան ալիքի գրառումը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցիացվող տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակման մասին առ այն, որ իրանական կողմը ՀՀ ռազմական ներխուժում թույլ չի տա:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը:
Ակնհայտ է, որ իրանական արձագանքի պատճառն իրականում շատ ավելի խորքային է՝ թաքնված Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախում ծավալած ագրեսիվ գործողությունների լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը նաև հանգեցրեց Ռուսաստանի կողմից Բաքվի բռնապետին բավականին ծանր քարոզչական հարվածների հասցման»։
Գյուղը երկար ժամանակ բարձիթողի է մատնվել. նորկյանքցի ընտրող
Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը այցելել է 13/01 ընտրատեղամաս` կապված ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի այցի հետ։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի 13/24 ընտրատեղամասում արձանագրվել է ուղղորդված քվեարկություն։
Կտրոնն ո՞ւր ա. միջադեպ Տափերականի 13/16 ընտրատեղամասում
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
Հանրապետության տարածքում` Մարտի 27-ի ցերեկը, 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը և ապրիլի 1-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 27-ի ցերեկը, 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին […]
Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Արարատի նախկին մարզպետ և այժմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանին ընտրած ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վստահ է՝ ժողովրդի քվեն հաղթելու է:
Վեդիի 13/01 ընտրատեղամասից 168.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ժամը 14։55–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 790 ընտրող՝ 1837 ընտրողից։
Խաղաղ որտեղի՞ց ենք ապրում. որ այնտեղ կռիվ է, մենք այստեղ խաղաղ կապրե՞նք
Արալեզի 13/10 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել են ընտրողների 30 տոկոսից ավելին:
Թուրքիան և մյուս երկրները պետք է աջակցեն Ռուսաստանի հետ երկխոսությանը՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։
Տափերականի 13/16 ընտրատեղամասում ընտրությունների մասնակցությունը նորմալ է: 168.am-ի հետ զրույցում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հովսեփ Միքայելյանն ասաց, որ ժամը 14։00-ի դրությամբ արձանագրվել է, որ ընտրություններին մասնակցել է 409 ընտրող: