
«Իշխանական պատգամավորներն իրավունք չունեին գտնվելու տեղամասում, ուստի նրանցից պահանջել են դուրս գալ». Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ

Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը այցելել է 13/01 ընտրատեղամաս` կապված ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի այցի հետ։
Նա ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից պարզել է, որ իշխանական պատգամավորներն իրավունք չունեին գտնվելու տեղամասում, ուստի նրանցից պահանջել են դուրս գալ ընտրատեղամասից։ Ինչ վերաբերում է Վեդիի ընտրություններին համայնքի բնակիչների մասնակցությանը, ապա բավականին ակտիվություն է նկատվում։
«Վեդի համայնքի նախորդ ընտրությունների համեմատ՝ մասնակցության ցուցանիշն այս պահի դրությամբ աճել է մոտ 6 տոկոսով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Գասպարյանը։