Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին. դեսպան Մկրտչյան

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Նա տեղադրել է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթը, որում ասվում է. «Հունաստանն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զորամասերի առաջխաղացման կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, ստորաբաժանումներին հետ քաշվել իրենց ելման դիրքերը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի hամաձայնագիրը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031