Ես նման բառեր չէի օգտագործի․ Մակրոնը՝ Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, ասել է, որ նման բառեր չի օգտագործի։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Բայդենը մի քանի անգամ ոչ դիվանագիտորեն էր խոսել Պուտինի մասին։ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ Բայդենը Պուտինին «դահիճ» էր անվանել:

«Կարծում եմ, որ մենք պետք է հիմնվենք փաստերի վրա և ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Ես նման բառեր չէի օգտագործի, քանի որ շարունակում եմ քննարկումները նախագահ Պուտինի հետ», – ասել է Մակրոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031