Ուղղորդված քվեարկություն՝ Ուրցաձորում. դրսից ներս են մտնում և քաղաքացուն հուշում

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի 13/24 ընտրատեղամասում արձանագրվել է ուղղորդված քվեարկություն։

168.amի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե՞ս է ընտրատեղամաս մտած քաղաքացուն նախ 13/24 տեղամասի հանձնաժողովի նախագահը բացատրում, որ ընտրությունը կայանալու է երկու ուժերի միջև՝ մեկը Նիկոլի ՔՊ-ն է՝ Նիկոլի կուսակցությունը, մյուսը՝ «Իմ հզոր համայնքը», անգամ ընտրողին այնպես էին բացատրում, որ ակնհայտ էր, որ ուղղորդում են, այդուամենայնիվ քաղաքացին ասաց, թե չգիտի՝ ո՞ւմ է ընտրելու, և չի ցանկանում սխալվել։

Մի քանի րոպե տեղամասում մոլորված պտտվելուց հետո քաղաքացին փորձեց դուրս գալ, նրան, իհարկե, կանխեցին, քանի որ դուրս գալուց հետո այլևս չէր կարող ներս մտնել, նրա փոխարեն տեղամասից ինչ-որ մեկը դուրս եկավ, որը կրում էր բեյջ, վայրկյաններ անց ներս մտավ մեկ այլ տղամարդ, մոլորված քաղաքացու ձեռքից բռնած ականջին ցածրաձայն մի բան ասաց, և դրանից հետո քաղաքացին գնաց ընտրություն կատարելու: Սա էլ, իհարկե, ընտրողին ուղղորդելու ակնհայտ դեպք էր; Այնինչ ՀՀ ընտրական օրենսգրքում հստակ նշված է՝

Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս