Բաժիններ՝

Ականջակալներով երաժշտություն լսելու վտանգավոր հետևանքները

Ականջակալներով բարձր երաժշտություն լսելը կվնասի ներքին ականջը և արդյունքում՝ լսողության կորուստ կառաջանա, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Անտոն Ռիզաևը։

Քիթ-կոկորդ-ականջաբանի խոսքով, 100-140 դեցիբելից բարձր երաժշտություն կանոնավոր լսելը սկզբում մասամբ վնասում է ներքին ականջի մազային բջիջներն, այնուհետև դրանք ամբողջությամբ քայքայվում են։

Միևնույն ժամանակ, բարձր ձայները հազվադեպ են հանգեցնում թմբկաթաղանթների և լսողական ոսկրերի (միջին ականջի) ակուստիկ վնասվածքների. ամենից հաճախ պատճառը ճնշման անկումն է, ավելացրեց բժիշկը։

Ռիզաևը խորհուրդներ է տվել ականջակալների ճիշտ օգտագործման վերաբերյալ՝ լսել երաժշտություն անվտանգ ձայնով և դադարեցնել դրանք օգտագործել մազերը լվանալուց անմիջապես հետո՝ օտիտ չառաջացնելու համար: Բժիշկը նաև խորհուրդ է տվել ականջակալները չտալ այլ մարդկանց։

Ավելի վաղ միջազգային գիտնականների թիմը թվարկել էր, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ բարձր ձայնով ականջակալների կանոնավոր օգտագործման պատճառով, ինչպես նաև աղմկոտ երաժշտության վայրեր այցելելիս: Նրանց բացահայտումների համաձայն՝ մինչև 1,35 միլիարդ դեռահասներ լսողության կորստի վտանգի տակ են՝ 104-ից 112 դեցիբել, վտանգավոր մակարդակի ձայնային սարքերի օգտագործման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս