Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում:
«Հարավային Կովկասում և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ կան»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, աշխարհաքաղաքական իրավիճակին, Իրանի և Ռուսաստանի հարավկովկասյան դերին և Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ քաղաքականությանը:
Աշխահի առաջնության ո՞ր թիմերն են հանելուկային և կարող են թե՛ անակնկալ մատուցել, թե՛ ձախողվել։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայաստան» դաշինքի մոտալուտ քայքայման մասին հայտարարողներին կոչ է անում՝ նման սպասելիք պետք չէ ունենալ. դաշինքում քայքայում չի սպասվում։
Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 33-ամյա Արորիկ Ստեփանի Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղից էր՝ պայմանագրային զինծառայող։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժին ներկայանում և հաղորդում է տալիս նախ սկեսուրի դուստրը:
Մարդիկ կան, ովքեր իրենց սկզբունքները, իրենց մաքրությունն ու դիրքորոշումը պաշտպանելու համար պատրաստ են ցանկացած փորձության։
Լիբանանը միշտ բաց է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության համար. ասել է երկրի պաշտպանության նախարար Զեյնա Ակերը:
Սեպտեմբերի 2-ին ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին պատերազմական երկու դրվագով մեղադրանք էր առաջադրվել:
Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեաական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:
Կավը անսահման հնարավոորություններ ունի: Դրան տալիս են ձև ու պատում նախշերով, օժտում են ֆունկցիոնալությամբ և ամենապարզ խոհանոցային սպասքին հաղորդում բոհեմական ճոխություն: Կիմա Հարությունյանը կավը վերածել է կոնցեպտի:
«Ֆորդ Տրանզիտը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ՝ քննարկելով առևտրատնտեսական և համատեղ ներդրումային նախագծեր: Այս մասինհայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն մի քանի անգամ սադրանքների է դիմում՝ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի, դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ կրակ արձակելով։ Հերթական սադրանքին ադրբեջանական զինված ուժերը դիմել են Մարտունու շրջանի Հացի գյուղի ուղղությամբ: «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել նույն գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանի ուղղությամբ։ Կրակել են գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ անընդունելի է համարել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը չեղարկելու, իսկ բանակցությունները որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» ներկայացնելու Ադրբեջանի փորձերը։
Յունիբանկի ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա: Նորարար լուծումներով լաբորատորիան հնարավորություն կտա կազմակերպելու բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը, կնպաստի գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով բանկային համակարգի համար թվային նոր խելացի լուծումներ գեներացնելուն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման մի շարք ծրագրեր իրականացնելուն և բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելուն:
Ուսանողների միջազգային օրը առանձնակի կարևորվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողի համար:
Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական այն հայտարարություններին, թե իբրև Հվ. Կորեայում օրերս Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ:
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 22.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա Գագիկ Վ.-ին:
Իսրայելն Իրանը համարում է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը և շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի Թեհրանի աջակցությունը վայելող արմատական ուժերի ռազմակայաններ չհայտնվեն հրեական պետության սահմանների մոտ:
Ադրբեջանական ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 15-ին նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։