
Տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:
Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ. «Պարգևատրվածների շարքում կան շատ զինվորականներ, ովքեր հիմա մեր սահմանն են պաշտպանում և այդ իսկ պատճառով այսօր չեն կարողացել գալ այստեղ: Շատ կցանկանայի, որ իրենք այստեղ լինեին և մենք տեսնեինք ու ճանաչեինք մեր հերոսներին, սակայն նրանք շարունակում են իրենց հերոսական գործը:
Շնորհակալություն բոլորին, ովքեր արժանացել են այդ պարգևներին, շնորհակալություն զինվորներին, ովքեր այսօրվա մեր խաղաղ կյանքն են ապահովում»: